«Հայկական ժամանակ». «Ինքը հայտնի երգիչ ա, ես իրան եմ ընտրելու». չարբախցի կինը՝ Նիկոլ Փաշինյանի մասին


09:35 , 27 ապրիլ, 2017

«Երեկ Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության շրջանակներում «Ելք» դաշինքի անդամները` քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Չարբախում էին, որտեղ բաժանում էին իրենց բուկլետները, շփվում քաղաքացիների հետ, անցնում էին բակերով` բարձրախոսով հնչեցնելով նախընտրական կոչերը:

Ըստ մեր տեղեկությունների, Չարբախի բնակիչներից մի կին, տեսնելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է, որ նա հայտնի երգիչ է, ուստի ինքը առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է նրան:

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի բնակչուհու մտքում հայտնի երգչի հետ է ասոցացվում «Էրեբունի Երևան» երգի բազմաթիվ կատարումներից հետո»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։