ԱՄՆ-ը ընդունել է Հյուսիսային Կորեայի հարձակման հավանականությունը Հարավային Կորեայի և Ճապոնիայի վրա


01:42 , 27 ապրիլ, 2017

Image resultԱՄՆ-ը հնարավոր է համարում Հյուսիսային Կորեայի հարձակումը Հարավային Կորեայի և Ճապոնիայի վրա, չորեքշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Հատուկ ճեպազրույցի ընթացքում լրագրողները հարցրել են, թե կա՞ հավանականություն այն բանի, որ Հյուսիսային Կորեան կարող է հարձակվել այդ երկրներից մեկի վրա:

«Անշուշտ, ոչինչ 100 տոկոսով զրկված չէ ռիսկից: Եվ այդ մասին կարելի է ասել նույնը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Նա նաև նշել է, որ «այդ պատճառով ԱՄՆ վարչակազմը խնդրում է հետախուզական հանրությանը կանխագուշակել դեպքերի զարգացումը և փորձում է թուլացնել ռիսկերը»: