Պատասխան Հայկ Բաբուխանյանին. Ձեր տեսակի յուրաքանչյուր վատաբանող խոսք միայն օգուտ է բերում


23:54 , 23 մարտ, 2013

Հայկ Բաբուխանյանի թերթը "Բարև Երևան" ցուցակի մասին`
...... Այսպես, երգիչ Արթուր Իսպիրյանը, մոդել Անի Քոչարը, շոուբիզնեսի պրոդյուսեր, քաղաքական ասպարեզում կրկին Արշակ Սադոյանի մոգոնած ՙՀՀՇ-ի պոլի փետերին՚ վերակենդանացրած եւ Հայ առաքելական եկեղեցու ավանդույթները հակաքրիստոնեական համարող Ալեն Սիմոնյանը համարվեցին ավելի կարեւոր, քան ՙբարեւականների՚ թերեւս առավել ողջամիտ եւ չափավոր ներկայացուցիչ Իզաբելլա Աբգարյանն ու Րաֆֆուն հավատարմորեն ծառայող խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Պատասխանեմ կարճ` Շնորհակալ եմ: Ձեր տեսակի յուրաքանչյուր ինձ կամ իմ ընկերներին վատաբանող խոսք միայն օգուտ է բերում: