Մարտին Սքորսեզեն և Դի Կապրիոն ֆիլմ կնկարահանեն


20:53 , 27 ապրիլ, 2017

 Օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն և ռեժիսոր Մարտին Սքորսեզեն պատրաստվում են համատեղ ֆիլմ նկարահանել: Նրանք կէկրանավորեն Դեվիդ Գրաննի «Ծաղկային լուսնի մարդասպանները» կրիմինալ ժանրի վեպը: Այդ մասին հայտնում է newsyou.info-ն:

 Ֆիլմը կպատմի հնդկական հարստացած ցեղի մասին, որ հայտնաբերված նավթի շնորհիվ աղքատությունից կարողանում է դուրս գալ: Այնուհետև հարուստ կյանքով ապրելիս յուրաքանչյուր բնակիչ սկսում է անհասկանալի իրավիճակներում մահանալ: 24 մարդու սպանությունից հետո իրավապահները որոշում են հետաքննություն անցկացնել: Մասնագետները պետք է բացահայտեն ամերիկյան պատմության մեջ մասշտաբային հանցավոր համաձայնությունը: