21:12 , 26 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է. Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ: Հ.Սաֆարյանը ճանաչվել է տուժող:
Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել կնոջն առեւանգելու և բռնության կիրառմամբ նրա գույքը հափշտակած անձանց ինքնության և շրջանակի վերաբերյալ։ Նախնական քննության տվյալներով՝ ավազակային հարձակումն իրականացվել է 3 հոգու կողմից, որոնցից մեկը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մյուս երկու անձանց հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։