15:46 , 26 ապրիլ, 2017
Newmag.am-ը գրում է.
Երբ մարդ արտասահման է մեկնում ապրելու, մշակութային շոկ է ապրում: Խոսքը զբոսաշրջիկի ստացած փայլուն տպավորությունների մասին չէ: Մեկ շաբաթով հանգստի մեկնած տուրիստի զարմանքը, հիացմունքը բնական են օտար երկրներում: Սակայն միանգամայն այլ է արտասահմանում կես տարի կրթություն ստացող կամ մեկ-երկու տարով աշխատանքի մեկնած մարդու հոգեկան վիճակը, երբ նա սկսում է տևական ժամանակ աշխատել, սովորել ու ապրել տեղացու պես, կոմունալ վճարումներ անել, տրանսպորտի մշտական գնել, փոքրիկ խանութներում առևտուր անել:
Մշակութային շոկի մասին տեղյակ էի նախքան Ռումինիա մեկնելս, բայց մի բան է լսելը, մեկ այլ՝ զգալը: Եվրոպական մշակույթի հետ առաջին անգամ առնչվելիս ես մի քանի ամիս շարունակ գրեթե ամեն օր մշակութային շոկ էի ապրում:
Գերմանացի, թուրք,վրացի, սլովեն ու հունգար համակուրսեցիներս մեր տանն էին ապրում: Հետաքրքրականն այն է, որը արտասահմանցի ընկերներիս համար էլ իմ մտածելակերպը, կենցաղում վարվելակերպն էր օտար, անհասկանալի ու շոկային: Օրինակ՝ նրանց համար անհասկանալի էին իմ ամենօրյա տեսազանգերը ծնողներիս, որովհետև նրանցից շատերը 16 տարեկանում լքել էին հարազատ տունն ու ինքնուրույն կյանքով ապրել, ոմանք իրենց ծնողներին այցի են գնում տարին մեկ կամ երկու անգամ:
Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու են փողոցում մարդիկ ինձ տարօրինակ նայում, երբ աշխատանքի եմ գնում: Մի անգամ գերմանուհին հարցրեց, թե որևէ խնջույքի՞ եմ պատրաստվել: Ես, անշուշտ, փորձեցի բացատրել, որ Հայաստանում աղջիկները սիրում են հարդարվել: Բայց կարճ ժամանակ անց ինքս թողեցի հայուհիներին բնորոշ այդ գիծն ու նմանվեցի բոլորին՝ առօրյայում լինելով պարզ ու հասարակ:
Հետաքրքրականն այն է, որ weekend-ներին սենյակիս դռան մոտ հերթ էր գոյանում, որովհետև party-ի շտապող աղջիկները խնդրում էին, որ շպարեմ իրենց: Պահպանողական տղամարդու դերն առավել կարևորող հասարակությունից դուրս եկած աղջկա՝ ինձ համար ապշեցուցիչ էր այն, որ գնացքում ամբողջ ճանապարհին իրար գուրգուրող սիրահար զույգը վճարելու ժամանակ դարձավ 2 հոգի, յուրաքանչյուրը վճարեց իր համար: Առհասարակ տղամարդն իր փոխարեն էր վճարում, կինը՝ իր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ