Էրդողան. Թուրքիան չի ճանաչելու ԵԽԽՎ-ի որոշումը


15:39 , 26 ապրիլ, 2017

Էրդողան.  Թուրքիան չի ճանաչելու ԵԽԽՎ-ի որոշումըAysor.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիային մոնիթորինգի տակ առնելու որոշումը: Այս մասին նախագահն ասել է Reuters-ին տված հարցազրույցում:

Էրդողանը քննադատել է այն երկրներին, որոնք կոչ են անում վերջ տալ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին:

«Քանի դեռ Եվրոպան անկեղծ կլինի, Թուրքիան հավատարիմ կմնա բանակցային գործընթացին և, ի տարբերություն ԵՄ-ի, ոչ մեկի դեմքին դուռը չի փակի», - ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ