Ստորջրյա թանգարան Մեքսիկայում


21:33 , 27 ապրիլ, 2017

Կանկունի ստորջրյա այս թանգարանում (իսպաներեն՝ Museo Subacuático de Arte` MUSU) քանդակների թիվը հասնում է 500-ի։ Դրանց մեծ մասի հեղինակը ծագումով մեքսիկացի, բրիտանացի քանդակագործ Ջեյսոն Թեյլորն է։ Թանգարանի համալրման աշխատանքները սկսեցին 2009-ին ու ավարտվեցին 2013-ին։

Արհեստական ժայռերը մեծամասամբ պատրաստված են սուզված նավերից և այլ իրերից, որ գտել են օվկիանոսի խորքում։

Քանդակագործը դեռ այն ժամանակ համոզված էր, որ ամբողջովին համալրվելուց հետո այն կդառնա ամբողջ Մեքսիկայի ամենամեծ ստորջրյա ատրակցիոնը։

Այսպիսի թանգարան ստեղծելու միտքը Կանկունի ազգային ծովային զբոսայգու տնօրեն Խաիմե Գոնսալես Կանտոինն է եղել։

Թանգարանը բաղկացած է երեք պատկերասրահից, երկուսը՝ ստորջրյա, մեկը՝ ոչ։ 

Թանգարանի առավելություններից մեկն այն է, որ զգալիորեն ավելացրել է զբոսաշրջիկների քանակը։

Քանդակները օվկիանոսի հատակին տեղակայելու համար Թեյլորը դրանց համար հատուկ վերելակ ստեղծեց, որ այդ ընթացքում չվնասվեն։

Underwater Museum