Պուտինը և Մերկելը մայիսի 2-­ին կհանդիպեն Սոչիում


15:59 , 26 ապրիլ, 2017

168.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 2­-ին Սոչիում հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Դա լրագրողներին հավաստել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ես կարող եմ դա հաստատել»,­-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Մարտի 16­-ին Մոսկվայում ընդունելով Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերին՝ Պուտինը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին սպասումէ մայիսի 2­-ին: «Լավագույն մաղթանքներս փոխանցեք ֆեդերալ կանցլերին: Մենք տիկին Մերկելի այցին սպասում ենք
մայիսի 2-­ին»,­-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: