Սոցիոլոգիա գիտությունը հայաստանցիների համար չէ


21:21 , 23 մարտ, 2013

Հայեր, աչքիս սոցիոլոգիա գիտությունը հեչ հայաստանցիների համար չէ. իսկապես, որ մերն ուրիշ է: Այլապես, ոնց հասկանամ, որ Եվրամիության կողմից կազմակերպված հարցման ենթարկվածների 67 տոկոսը գոհ է իր կյանքից, բայց միաժամանակ 61 տոկոսը նշել է, որ երկրում գործընթացնեը սխալ ուղղությամբ են գնում: Չգիտես՝ լաս թե խնդաս: Երևի հենց այդ հատկանիշի շնորհիվ է, որ իշխանությունն այսքան տարի տոկոսներ է խփում՝ մեծ թե փոքր: