11:35 , 26 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից «Շայրաթ» ռազմաբազային հասցված հարվածը սպառնալիք է ստեղծել ռուս զինծառայողների կյանքի համար: Այդ մասին նա ասել է միջազգային անվտանգության հարցով մոսկովյան համաժողովի ժամանակ. հայտնում է ТАСС-ը:
Շոյգուի խոսքով` ԱՄՆ-ի հարվածից հետո ՌԴ ՊՆ-ն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում ռուս զինվորներին պաշտպանելու համար: