10:55 , 26 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մշտապես աջակցել Իսրայելին և հրեա ժողովրդին: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Որպես ԱՄՆ Նախագահ ես մշտապես կլինեմ հրեա ժողովրդի հետ: Եվ ես մշտապես կլինեմ մեր մեծ ընկերոջ և գործընկերոջ`Իսրայել պետության հետ»,-հայտարարել է Թրամփը` Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված Կոնգրեսում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: