Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


10:45 , 26 ապրիլ, 2017

Հանրապետության տարածքում`

26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-30-ը` երեկոյան ժամերին, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:  

Երևան քաղաքում`

26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  32.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      0.60C (2007 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.20C


ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում: