Մուլտֆիլմի ազդեցության տակ 7-ամյա տղան ցատկել է 10-րդ հարկի պատուհանից (Photo)


05:20 , 26 ապրիլ, 2017

Մուլտֆիլմից ոգեշնչված՝ 7-ամյա չինացի տղան աձրևանոցով ցատկել է շենքի 5-րդ հարկի պատուհանից: Շենքը դուպլեքս էր, այսինքն՝ ստացվում է, որ երեխան ցատկել էր 10-րդ հարկից: 

Նրա կյանքը փրկել էր ոչ թե անձրևանոցը, այլ էլեկտրալարերը, որոնք դանդաղեցրել են անկումը: 

Երեխան ծանր վնասվածքներ էր ստացել, բայց բժիշկները հավատացնում են, որ դրանք անդառնալի հետևանքներ չեն ունենա: 

Սա շատ ծնողների համար պետք է դաս լինի, որպեսզի հետևեն, թե ինչ մուլտֆիլմեր են նայում իրենց երեխաները, և ինչպիսի ազդեցություն է այն թողնում նրանց վրա: