Թրամփը մտադիր է դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը


23:16 , 26 ապրիլ, 2017

 Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը նվազեցնում կամ դադարեցնում է զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը՝ հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-ի կողմից զարգացող երկրներին ցուցաբերվող օգնության չափը 3 անգամ նվազեցրել է: ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ցուցաբերվող օգնությունը հնարավոր է դադարեցվի Ադրբեջանի, Ղազախստանի , Թուրքմենստանի, Բելառուսի համար: