19:45 , 25 ապրիլ, 2017ТНТ հեռուստաընկերության անձնակազմը գալիս է Հայաստան։ Битвa экстрасенсов հաղորդաշարի տասնամյա պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում քասթինգ կարվի, որպեսզի նախագծի համար ընտրվեն հայ էքստրասենսներ։ Հաղորդաշարի նկարահանող խումբը Հայաստանում փնտրելու է նոր էքստրասենսների։ Ծրագրի 18-րդ եթերաշրջանի քասթինգը Երևանում կկայանա մայիսի 3-ին և 4-ին։
![]()
Битвa экстрасенсов նախագծի պրոդյուսեր Մարիա Շայկևիչը Tert.am Life–ին հայտնեց, որ Հայաստանի ընտրությունը պատահական չի արվել։ Битвa экстрасенсов-ի խմբագրությունը հազարավոր նամակներ է ստանում Հայաստանից։ Մարդիկ հետաքրքիր պատմություններ են պատմում, գրում իրենց ընկերների էքստրասենսոր ունակությունների մասին ու նկարագրում այնպիսի դեպքեր, որոնց եղելությունը հնարավոր չէ գիտականորեն բացատրել։ Ըստ նրա` Հայաստանը համապատասխանում է հաղորդման ձևաչափին։ Битвa экстрасенсов-ում երկու անգամ մասնակցություն ունեցած Նոնա Հիդիրյանը հասել էր եզրափակիչ փուլ ու, գրեթե, հաղթել։
Հաղորդման քասթինգ-մենեջերները որոշել են հետաքրքիր մասնակիցներին փնտրել իրենց պատմական հողում։ Երևանյան քասթինգը կտևի երկու օր։ Պահանջները շատ խիստ չեն լինի։ Բոլոր մասնակիցները պետք է փորձություն հաղթահարեն, որի ընթացքում կկարողանան ցուցադրել իրենց կարողությունները։ Փորձության ընթացքում էքստրասենսը կարող է օգտագործել իրեն անհրաժեշտ բոլոր գործիքները։ Կարևոր է միայն ցույց տալ այնպիսի արդյունք, որը կհամոզի քասթինգ-մենեջերներին ընտրել հենց իրենց։
Ամբողջական հոդվածն այստեղ