18:18 , 25 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՀՅԴ կառույցների և Հայ Դատի գրասենյակների ջանքերով ամբողջ աշխարհում կազմակերպված Արդարության ամենամյա երթը, որն ավարտվում է տվյալ երկրում թուրքական հյուպատոսարանի առջև, երեկ անցկացվել է նաև Լոս Անջելեսում:
Միջազգային մամուլի, այդ թվում` Associated Press-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել փոքրիկ հայուհին, ով ղեկավարել է երթի մասնակից մի խմբի: Կայքը հիացմունք է հայտնել երեխայի մասին, որի հնչեցրած «Ի՞նչ ենք ուզում՝ արդարություն, ե՞րբ ենք ուզում՝ հենց հիմա», «1915՝ այլևս երբեք» վանկարկումները կրկնել են մեծահասակները: