Թուրքիայի տարբեր նահանգներում պայթյուններ են տեղի ունեցել. կան զոհեր


20:18 , 25 ապրիլ, 2017

 Թուրքիայի Շըրնաք և Կարս գավառներում Քրդական աշխատովարական կուսակցության (PKK) կողմից կազմակերպված պայթյունների հետևանքով թուրք զինվորներ են մահացել, հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը:
 Շըրնաքում գործի է դրվել քուրդ զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկը, ինչի հետևանքով երկու թուրք զինվոր ծանր վիրավորում են ստացել: Հիվանդանոցում նրանց կյանքը փրկել չի հաջողվել:
 Իսկ Կարսում թուրք ուժայինների կողմից որոնողական աշխատանքների ժամանակ գործի է դրվել թաքցված ականը: Պայթյունի հետևանքով երկու զինվոր սպանվել է, երեքը` վիրավորվել: