19:04 , 23 մարտ, 2013Պապարացցիները Լոս Անջելեսում զբոսանքի ժամանակ լուսանկարել են հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքին և նրա ընտանիքին: Այդ լուսանկարներում դերասանի դստերը կարելի է հեշտությամբ շփոթել մեկ այլ աստղային երեխայի` Սուրի Կրուզի` Թոմ Կրուզի դստեր հետ:
Բանն այն է, որ Աֆլեքի դստեր` Սերաֆինայի նոր սանրվածքը հիշեցնում է Սուրիին: Հավանաբար նա էլ շուտով կհամալրի այն աստղային երեխաների շարքը, ովքեր Հոլիվուդում համարվում են ամենանորաձևը և դառնում որևէ ընկերության գովազդային դեմքը:








