Այս 2 տղամարդիկ իրենց վրա փորձեցին «ծննդաբերության» ցավերը. միայն տեսեք՝ ինչ վիճակում հայտնվեցին նրանք (Photo, Video)


20:45 , 25 ապրիլ, 2017

Այս երկու տղամարդիկ ԱՄՆ Միչիգան նահանգից հետաքրքիր փորձի «զոհ» դարձան:

Մայրերի տոնին ընդառաջ գինեկոլոգները պատրաստեցին ծննդաբերության ստույգ նմանակումը՝ նրանց ստիպելու համար հավատալ… իսկական ցավին:

«Ծննդաբերողների» որովայնին և կրծքավանդակին էլեկտրոդներ միացրին:

Դրանց միջոցով հաջողվեց նմանակել ծննդաբերության ցավերը:

Բառացիորն փորձի սկզբում տղամարդկանցից մեկը, քրտնաշաղախ և շուրթերը կծելով, չէր կարողանում հավատալ, որ ծննդաբերության սկզբի ցավերը «նրբասղոց են, որը կտրում է իրանը»:

Նա մեկնաբանեց, որ ցավը հասավ 7 միավորի 10 հնարավորից:

Մանկաբարձուհին ուղղեց նրան. «Ոչ, սա միայն 4 է»:

«Ծննդաբերության» ակտիվ փուլի սկզբին հաջողվեց միայն մոտենալ:

Տղամարդիկ արդեն չէին կարողանում նորմալ խոսել, միայն բղավում և հառաչում էին:

Այդքանով փորձն ավարտեցին:

«Շատ սարսափելի փորձառություն էր: Ես չէի կարող դա պատկերացնել»,- ասել է մասնակիցներից մեկը:

Կարծես տղամարդկանց փորձն ամենաշատը նրանց կանանց դուր եկավ: