Ներդրումային ծրագրերի հավաքագրման գործընթացը շարունակվում է: Դրան զուգահեռ` ակտիվ փուլում են գտնվում առկա ծրագրերի իրականացման աշխատանքները:
Ակնկալվում է, որ Հայաստանում հիմնվելու է պանրի, կաթի արտադրության և վերամշակման գործարան, ինչպես նաև ավելի քան 20 հեկտար ջերմոցային տնտեսություն:
Վերը նշված ներդրումային «փաթեթի» իրականացման համար ՀՀ տնտեսություն կուղղվի 70 միլիոն դոլար: