15:12 , 25 ապրիլ, 2017
Newmag.am-ը գրում է.
Ծայրահեղ-ձախակողմյան քաղաքական թևի ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոն, ծայրահեղ աջ ազգայնական կուսակցության թեկնածու Մարին Լը Պեն, Առաջ շարժման ղեկավար Էմանուէլ Մակրոն և Հանրապետական Ֆրանսուա Ֆիյոն: Ահա այս 4 թեկնածուներն էին պայքարում նախագահ դառնալու համար:
Ֆրանսիայի այս ընտրությունները կհիշվեն որպես 21-րդ դարի ամենասկանդալայինը: Կոռուպցիա, խաբեություն, հեռախոսների գաղտնալսում: Քարոզարշավի ընթացքում թեկնածուները միմյանց քննադատում էին` ուղիղ եթերում:
Առաջին փուլի արդյունքը հայտնի է: Ամենաշատ ձայները հավաքել է Էմանուել Մակրոնը` մոտ 24 տոկոս: Երկրորդ հորիզոնականում է Մարին Լը Պենը` 22 տոկոս: 20-ական տոկոս էլ հավաքել են Ֆրանսուա Ֆիյոնը Ժան Լյուկ Մելանշոնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ