14:36 , 25 ապրիլ, 2017
Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուղերձով շարունակեց իր նախորդների գիծը,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով՝ Թրամփի ելույթը ազդակ էր, թե ինքը հանձնառու չէ որևէ բան անելու, քանի որ Թուրքիայի վրա էլ չի ցանկանում մեծ ճնշում գործադրել։
«Թրամփը լինելով Թրամփ՝ բավականին դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, ոչ միայն մեր հարցում, այլև ընդհանրապես։ Դրա համար պետք չէ եզրակացություն անել, թե սրանից այն կողմ այլ բան չի ասի»,- ասաց Մանոյանը՝ նշելով, որ Սպիտակ տունը բավականին խնդրահարույց է նաև ինքն իր հարցերով։
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարն ընդգծեց, որ ԱՄՆ-ում հայ համայնքը և Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը փորձում են հնարավոր բոլոր միջոցները գործադրել՝ Սպիտակ տան հետ աշխատելու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ