13:11 , 25 ապրիլ, 2017
Սիրիայի քրդերն ամրացնում են Թուրքիայի սահմանին գտնվող Թալ Աբյադ քաղաքը՝ սպասելով Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող սիրիական ընդդիմադիր կառույցների հարձակմանը Սիրիայի այդ հատվածում:
Չի բացառվում, որ թուրքական զինուժը շարժվի վերոհիշյալ բնակավայրի ուղղությամբ, քանզի, Թալ Աբյադը վերցնելով, թուրքերը կհասնեն Սիրիայում քրդական ինքնավարության՝ Ռոժավայի մասնատմանն ու քրդական ուժերի թուլացմանը: