14:30 , 25 ապրիլ, 2017
Երգիչ Հայկոն մի շարք նորություններ ունի, որոնք շուտով կներկայացնի իր երկրպագուների դատին։
Tert.am Life–ի հետ զրույցում երգիչն ասաց, որ այժմ աշխատում է իր նոր ալբոմի վրա։
«Աշխատանքներն արդեն ավարտին են հասնում։ Ալբոմի երգերից որևէ գործ դեռևս չի հրապարակվել։ Ալբոմի անունը դեռ չեմ որոշել։ Վերջում կհասկանամ` որն է մեր կողմից ամենասիրված երգը կամ մի քանի մասնագետների կողմից համարվում լավագույնը և հենց այդ անունն էլ կստանա ալբոմը»,– ասաց երգիչն ու հավելեց, որ նոր ձայնասկավառակը նախատեսում է թողարկել ամռանը։
Երգիչը նաև նոր տեսահոլովակ կնկարահանի` Երևանին նվիրված երգի հիման վրա։ Նրա նոր երգը կոչվում է «Սիրո հավերժ քաղաք»։ Երաժշտության հեղինակը հայկոն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ