12:26 , 25 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Հայտնել ենք, որ երեկ՝ 24-ին, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանը, ով Շիրակի մարզի Լեռնուտ համայնքից էր: Լեռնուտի գյուղապետ Վարազդատ Բաղդասարյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ Նարեկի մահվան լուրն իմացել են երեկ երեկոյան, բայց ծնողներին ասել են այսօր առավոտյան:
«Ես ու Նարեկի հորեղբայրն իմացանք, բայց ծնողներին չասեցինք, ուշ ժամ էր շատ, ասեցինք լույսը բացվի, նոր ասենք»,- ասաց Բաղդասարյանը, ապա պատմեց, որ Նարեկենց ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: «Հայրը երրորդ կարգի հաշմանդամ է, չի աշխատում, մայրն էլ չի աշխատում: Նաև տատիկ ուներ ու իրենից փոքր քույր: Գյուղի գործերով են զբաղվում, հողագործություն, անասնապահություն»,- ասաց գյուղապետը: