Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի սպանված մարտիկների թիվը հասնում է 18-ի


12:17 , 25 ապրիլ, 2017
Похожее изображениеՔրդական մամուլի տեղեկացմամբ՝ գիշերը թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Սինջարում իրականացված օդային գործողության հետևանքով սպանվել է քրդական փեշմերգայի 5 մարտիկ, 7-ը՝ վիրավորվել: Սպանված փեշմերգայի մարտիկների մեծ մասը Դոհուկից են: Դերիքում իրականացված օդային գործողության հետևանքով սպանված քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մարտիկների թիվը հասնում է 18-ի: