11:55 , 25 ապրիլ, 2017
Newmag.am-ը գրում է.
Տեխնոլոգիաների ամենաօգտակար սահմանումը, որ հոդվածի հեղինակը լսել է, շատ պարզ է՝ քիչ ջանք գործադրելով անել առավելագույնը: Նա գրքերն ու ընթերցանությունն ընդունում է որպես տեխնոլոգիա: Ըստ նրա՝ մարդուն մի կյանք է տրված, բայց գրքերի շնորհիվ մարդը հազարավոր կյանքերի իմաստնություն է ձեռք բերում: Երբ գրքի հեղինակը գրում է, արտագրում ու խմբագրում, նա ուրիշի բառերն ու մտքերն իդեալականացնելով վերագրում է իրեն: Երբ դուք կարդում եք, դուք հայտնվում եք մեդիտացիոն իրավիճակում, ու ձեր ժամանակն անցկացնում եք իմաստուն մարդու կատարյալ մարմնավորողի հետ:
Գիրքն աշխարհի անգին տեխնոլոգիան է: Իմանալու համար, թե գիրքը որքան կարևոր է, բավական է ուսումնասիրել, թե համաշխարհային պատմության մեջ ամենալավ ու ամենավատ մարդիկ ինչպես են արտահայտվել գրքերի մասին:
Վատ մարդիկ արգելել են գրքեր կարդալ և հրամայել են այրել դրանք: Փաստը, որ գրքերի թշնամիները, ովքեր ցանկացել են ոչնչացնել նրանց, վկայում է, որ գրքերի մեջ բավականին հզոր ուժ կա: Լավ մարդիկ հիանում են գրքերով և չեն վախենում դրանց գովքից:
Ինչպես ցանկացած այլ տեխնոլոգիա, եթե գիրքն էլ օգտագործենք աննպատակ, օգուտ չի տա: Բայց եթե մենք գիտակցում ենք, թե ինչպես այն պատշաճ կերպով գնահատել՝ ընտրել, կարդալ, ապա դառնում են անգին: Ահա այն յոթ սովորույթները, որոնք ձևավորվում են մարդկանց մոտ՝ գրքեր կարդալով:
Ներողություն եմ խնդրում մոդաֆինիլի բոլոր երկրպագուներից, բայց հենց գրքերն են ուղեղի առաջին ու գլխավոր նոոտրոպները: Վաղ, թե ուշ նոոտրապների ազդեցությունը կորում է, բայց գրքերն անընդհատ զարգացնում են մարդու միտքը՝ ցմահ ազդեցություն ունենալով: Երբ մարդը սովորում է այնպիսի նոոտրապներ ընդունել, ինչպիսիք գրքերն են՝ տեղեկություններ, իմաստութուն և այլն, ապա դրանց ազդեցությունն անընդհատ բազմապատկվում է:
Ամեն օր 500 էջ կարդացե՛ք: Գիտելիքներն այդպես են աշխատում: Դրանք բարձրանում են, ինչպես բարդ տոկոսները: Յուրաքանչյուր ոք կարող է դա անել, բայց ես երաշխավորում եմ, որ ոչ բոլորը Ուորրեն Բաֆֆեթ կդառնան:
Լավագույն գիրքն այն ժամանակ է գրվում, երբ հեղինակն ինչ-որ երևույթի ազդեցության տակ է ընկնում: Նա միավորում է իր իմաստությունը, ներնչանքն ու նվազագույն էգոն: Ես չգիտեմ, թե ինչպես է այն աշխատում, բայց գիրք կարդալուց հետո իմ միտքն ավելի է զարգանում: Միայն ուժեղ մարդն է ընդունում, որ գիտակցաբար ընկել է իմաստուն մարդու ազդեցության տակ: Երբ մենք բարելավել ենք մեր հոգեկան օպերացիոն համակարգը, մեր հիմնական հաղորդակցվելու միջոցները՝ խոսելը, գրելը և շփվելը, ավելի արագ ու հարթ են ընթանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ