11:45 , 25 ապրիլ, 2017
Armsport.am-ը գրում է.
«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կերկարաձգի պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ մինչև 2022 թվականի ամառը, հայտնում է «Marca»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի ամռանը: Անցած շաբաթ հանդիպում է տեղի ունեցել «Արքայական ակումբի» ներկայացուցիչների և ֆուտբոլիստի գործակալ Պակո Ալարկոնի միջև:
Պայմանագիրը երկարաձգելու շնորհիվ 25-ամայ Իսկոյի աշխատավարձը կկրկնապատկվի, և նա տարեկան 6 մլն եվրո:
Աշխատավարձի տեսանկյունից նա կզիջի այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ռոնալդուն, Բենզեման, Բեյլը, Սերխիո Ռամոսը, Կրոսը և Մոդրիչը: