Զախարովա. Որտեղ էլ որ լինենք ապրիլի 24-ին, մենք սրտերով հայ ժողովրդի հետ ենք


10:25 , 25 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

«Որտեղ էլ որ լինենք ապրիլի 24-ին, մենք սրտով հայ ժողովրդի հետ ենք»: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ով չի ընդունում «Ցեղասպանություն» բառը, նա կասկածի տակ է դնում զոհերի թիվը, քննարկում է՝ եղե՞լ է, թե ոչ»,-գրել է նա՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի պետական դուման 1995 թվականին ընդունել է բանաձև Պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում 1915-1922 թվականներին  հայ ժողովրդի նկատմամբ  իրականացրած ցեղասպանության դատապարտման մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ