Բրիտանիայում կինը հայտնաբերել է հանգուցյալ հոր լուսանկարը ծխախոտատուփի վրա


23:00 , 24 ապրիլ, 2017

Բրիտանիայի Էսեկսի բնակչուհին ծխախոտի տուփի վրա, որպես նախազգուշացում, հայտնաբերել է իր մահացած հոր լուսանկարը, որի թույլտվությունը կինը չի տվել:

42-ամյա Ջոդի Չարլզը հայտարարել է, որ ծխախոտատուփի նախազգուշացնող լուսանկարի վրա պատկերված է իր հայրը, ով մահացել է 2015 թվականին:

«Ես 110%-ով համոզված եմ, որ դա նա է, և որ որևէ հնարավորություն լինել չի կարող, որ ես թույլատրած լինեմ այդ սարսափելի լուսանկարի հրապարակումը: Դա ահավոր տխրեցնում է»,- հայտարարել է կինը:

Ինչպես նշվում է, Բասիլդոնի համալսարանի հոսպիտալը, որի ռեանիմացիոն բաժանմունքում է գտնվել կնոջ հայրը, մերժել է նրա մեղադրանքները: