«Նահապետ» ֆիլմում «թուրք» և/կամ «օսմանցի» բառերը ՈՉ ՄԻ անգամ չեն հնչում


16:20 , 24 ապրիլ, 2017
Image result for Նահապետ• «Նահապետ» ֆիլմում «թուրք» և/կամ «օսմանցի» բառերը ՈՉ ՄԻ անգամ չեն հնչում (թեպետ կարող էին, քանզի «ձնհալ» էր), ինչը չի խանգարում, որ Նահապետը վերակառուցի իր փոքրիկ ազգային բջիջը, իսկ այդ ֆիլմը լինի ցեղասպանության թեմատիկայով առնվազն ինձ համար ամենահաջողված գործը։
• «Նահապետը» համեմատում եմ ցեղասպանության թեմայի ներկայիս սոցիալ-մշակութային ընկալումների ու արծարծումների հետ (դպրոցական «միջոցառումներ», «դրոշայրուքներ», մեքենայի հետնապակու վրա միզող երեխայի նկար) ու արդեն որերորդ անգամ հանգում գիտական այն պարզ ճշմարտությանը, որ մշակույթի ուժն ուղիղ համեմատական է վերջինիս ծնունդ տվող սոցիալ-քաղաքական ինստիտուտների ուժին։ Ցավոք, ներկայիս ՀՀ մշակութային ու քաղաքակրթական զարգացման առումով դեռ չի գերազանցել ԽՍՀՄ բաղկացյալ մասը կազմող ՀԽՍՀ-ին։ Գոնե այս հարցում։