21:00 , 24 ապրիլ, 2017Եթե փորձեք պատկերացնել հոգեկան հիվանդությունը կամ խանգարումը տան տեսքով, ապա ինչպիսի՞ն կլինի այն: Ֆեդերիկո Բաբինան նոր նախագիծ է սկսել, որը կոչվում է «Ճարտարապետական»: Այն բաղկացած է ճարտարապետական 16 աշխատանքներից, որոնցից յուրաքանչյուրը հոգեկան մի խանգարում է ներկայացնում: Շատերին այս պատկերները կարող են փոքր-ինչ անհասկանալի թվալ, սակայն այն մարդիկ, ովքեր տառապում են այս հիվանդություններով, միանգամից կհասկանան յուրաքանչյուր դետալը: Արտիստի յութուբյան էջում հրապարակված տեսանյութը ներկայացնում է պատկերների ազդեցությունը:















