14:46 , 23 մարտ, 2013
Սերը հոգեկան կապ է առանց դիմացինին ճանաչելու, իսկ հետո նաև ճանաչելով առանց եթե-ների կամ բայց-երի, առանց ակնկալիքի, առանց խոսքերի, իսկ եթե այս ամենը չկա, հենց նա էլ չկա, պարզապես գործարք է ամեն ինչ դառնում, երբեմն հաջողված, երբեմն տապալված, ամեն դեպքում այն սեր չի դառնում, գործարք է մնում, սիրո հարցերում սանդղակ չեն դնում, չափ չեն սահմանում, թե ում են սիրում, իսկ ում են մերժում, իսկական սերը հոգում է ծնվում ու հենց նրա հետ հավետ սավառնում, ով կարողանում է, այսպես է ապրում, իսկ անճարները գերի են դառնում իրենց շահերի բախման կենտրոնում, ով ինչ անում է, իրեն է անում, կամ տուն է դառնում, կամ փողի պարկում դժբախտ նավարկում, և ամեն դեպքում խելացի մարդը գումարը սիրուց ցածր է դասում և այս մեթոդով միլիոն վաստակում!!!