14:38 , 23 մարտ, 2013
Պատրաստելու համար մեզ հարկավոր է`Թխվածքաբլիթները շարել սինու կամ մեծ ափսեի մեջ: Խառնել կաթը, լուծվող սուչը, ռոմը (կարելի է խնձորի հյութ լցնել), շաքարավազը և կոնյակի էսենցիան: Խառնել մինչև շաքարը լուծվի, քսել թխվածքաբլիթների վրա: Պանիրը լավ տրորել, խառնել բանանը, էսենցիան ու վանիլինը , հետո շաքարավազը և շաքարի փոշին: Լցնել զարդարելու համար նախատեսված ներարկիչի մեջ: Ափսեի վրա դնել ութ հատ արդեն փափկած թխվածքաբլիթ, վրան լցնել բանանի միջուկի կեսը, վրան կակաո ցանել: Շարել թխվածքաբլիթի մյուս շերտը, քսել բանանի միջուկի մյուս կեսը, վրան կակաո ցանել և քերած սպիտակ շոկոլադ: Կարելի է զարդարել բանանով: Դնել սառնարան, զարդարել շոկոլադի օշարակով: