Միդաս արքայի սինդրոմի մի տարբերակ կա Հայաստանում: Միդասը ինչին դիպչում էր, ոսկի էր դառնում: Միջին վիճակագրական ՀՀ «քաղաքացին» ինչին դիպչում է, սրբություն ա դառնում՝ մեր առաջին հանրապետությունը, խաչքարը, տուֆը, տոլմեն, քուչեն, Քրիստիսի նկարը, նույն նկարով դաջվացքը, գրերը, բանակը, Դ-30 հաուբիցը...
Պետությունը արժեք չէ, այն անհրաժեշտություն է: Մեզ պետք ա պետություն, որ մեզ չսպանեն:
Սահմանադրությունը արժեք չէ, այն անհրաժեշտություն է: Մեզ պետք է սահմանադրություն, որպեսզի ունենանք պետություն, որպեսզի մեզ չսպանեն:
Քաղաքացին արժեք չէ, այն անհրաժեշտություն է: Մեզ պետք են քաղաքացիներ, որպեսզի սահմանադրությունը գործի, որպեսզի ունենանք պետություն, որպեսզի մեզ չսպանեն:
Մշակույթը արժեք չէ, այն անհրաժեշտություն է: Մեզ պետք է մշակույթ, որպեսզի ունենանք քաղաքացի, որպեսզի սահմանադրությունը գործի, որպեսզի ունենանք պետություն, որպեսզի մեզ չսպանեն:
Ես անշահախնդրորեն միայն իմ երեխեքին եմ սիրում, դա է իմ համար արժեք, որովհետև չեմ կարում ուրիշ ձև:
Մնացած ամեն ինչ սովորական անհրաժեշտություն է:
Ֆետիշիզմը ամեն դեպքում պերվերզիա է: Մի եղեք ֆետիշիստ: