Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին


18:36 , 22 ապրիլ, 2017

 Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

 Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ավստրիացի լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հայ-ավստրիական հարաբերություններին, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, տարբեր տարածաշրջանային խնդիրների և դրանց հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին և երկրում իրականացվող բարեփոխումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։