Հսկայական այսբերգը հասել է կանադական կղզու ափերին


19:00 , 22 ապրիլ, 2017

Համացանցում հայտնվել է 45 մետր բարձրությամբ հսկայական այսբերգի տեսանյութը: «Այսբերգը, որն ավելի մեծ է, քան այն, ինչին 1912 թվականին բախվել էր լեգենդար «Տիտանիկ» նավը, հասել է կանադական Նյուֆաունդլենդ կղզու Ֆերիլենդ գյուղի ափերին»,- հայտնում է newsyou.info-ն:

Այդ տեսարանը դիտելու և լուսանկարելու են գնացել տասնյակ զբոսաշրջիկներ: