17:12 , 22 ապրիլ, 2017Aysor.am-ը շարունակում է «Հայոց ցեղասպանություն. Ձախողված ծրագիր» խորագրի ներքո ընթերցողներին ներկայացնել ճանաչված ու սիրված այն հայերին, ում նախնիները վերապրել են ճակատագրական 1915-ը:
ՀՀ Վաստակավոր արտիստուհի, երգչուհի Ալլա Լևոնյանին արմատները երկու թելերով են դեպի Արևմտյան Հայաստան տանում՝ մայրական տատիկն ու պապիկը վանեցիներ են, հայրական տատիկը Վանից, պապիկն էլ՝ Կոստանդնուպոլսից է:
Անդրանիկ Օզանյանի բարեկամը
Գառնիկ պապս և Անդրանիկ Օզանյանը հորեղբոր տղաներ են եղել: Մանրամասն չգիտեմ իրենց բարեկամության մասին, քանի որ պապիկս մահացել է, երբ հայրս 2 տարեկան է եղել: Գաղթի ճանապարհին հորս հարազատների մի մասը սպանվել, մի մասն էլ փախել են տարբեր երկրներ: Չի եղել որևէ մեկը, ով կպատմեր իրենց ընտանիքի պատմությունը… Փոքր էի, բայց հիշում եմ. հայրս հանդիպեց Սերո Խանզադյանին, ով գիրք էր գրում Անդրանիկի մասին և պետք է գրքում նաև հայրիկիս ընդգրկեր: Բայց մահացավ, ու գիրքը կիսատ մնաց, հետագայում չգիտեմ՝ ինչ ճակատագիր ունեցավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։