17:06 , 22 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.«Ազգը չի մեռնի, եթե կյանքի նկատմամբ հավատք ունի, անցյալի նկատմամբ հավատարմություն, իսկ ապագայի նկատմամբ էլ տեսլական է»,-նշել է Վեհափառ Հայրապետը:
Անդրադառնալով Օսմանյան կայսրության իրագործած կոտորածներից հետո հայերի կյանքում լիբանանցիների ունեցած դերին, Վեհափառը նշել է, որ նրանք օրինակելի կերպով, արտակարգ հյուրընկալությամբ իրենց հարկի տակ ընդունել են օսմանյան նախճիրից ճողոպրած հազարավոր հայորդիների:
«Հայերի վերածնունդը սկսվել է Լիբանանում, եւ հենց այդ պատճառով է, որ Լիբանանն իր հատուկ տեղն ու դերն ունի աշխարհի տարբեր ծայրերում ցրված հայորդիների սրտի մեջ»,ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը նշել է, որ իր ծնողները եւս ցեղասպանությունից փրկվածներ են: «Հայրս ասում էր, որ լիբանանցի լինել չի նշանակում լիբանանյան անցագիր ունենալ: Լիբանանցի լինելը հրավեր է եւ հանձնառություն` հանուն ազատ եւ գերիշխան Լիբանանի եւ կհատկանշվի համերաշխությամբ եւ բազմազանությամբ»,-ասել է նա:
Եզրափակելով իր խոսքը` Վեհափառ Հայրապետն ասաց, որ ապրիլի 24-ը մարտահրավեր է արդարությանը, մարդու արժանապատվությանն ու իրավունքների պաշտպանությանը: