16:48 , 22 ապրիլ, 2017
Panarmenian.net-ը գրում է.Հոդվածում նշվում է, որ Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան կայսրության իշխող կուսակցությունը Թուրքիայում ապրող ամենամեծ քրիստոնյա փոքրամասնությանը՝ հայերին բնաջնջելու ծրագիր է մշակել, որի արդյունքում հայերի ունեցվածքը բռնագրավվեց, ժողովրդին ենթարկեցին տեղահանությունների դեպի Սիրիական անապատ, որի ընթացքում շատերը մահացան:
«1914-ին Օսմանյան կայսրությունում ապրում էր մոտ 2.1 միլիոն հայ, իսկ մինչև 1922թ-ը մոտ 387,800 հայ մնաց երկրում», - ասված է հոդվածում:
Աղբյուրը նշում է, որ հայերը ավելի քան մեկ դար պայքարում են, որպեսզի Թուրքիայի և աշխարհի մյուս երկրների իշխանությունները Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածները որակեն որպես Ցեղասպանություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։