14:36 , 22 ապրիլ, 2017
Aysor.am-ը գրում է.
Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել, հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում», - նշել է ՊՆ մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Թալիբան» շարժման գրոհայիններն առնվազն 70 աֆղան զինծառայողի են սպանել Աֆղանստանի հյուսիսային Մազարի-Շարիֆ քաղաքի արվարձանում տեղակայված բազայի վրա հարձակման ժամանակ: