Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր քաղաքացի արժանի է շքանշանների


12:03 , 23 մարտ, 2013

Հետաքրքիր էր տեղեկանալ, որ ամեն տարի ԱՄՆ նախագահները շքանշաններ են պարգևում քաղաքացիներին՝ հաշվի առնելով որոշ չափորոշիչներ։ Ըստ քաղաքացիական պարգևնների դասակարգման՝ առաջինն ԱՄՆ-ում «Ազատության նախագահական մեդալ»-ն է, հետո «Քաղաքացիների նախագահական մեդալ» և այլն։
Մեր պետության նախագահները հավանաբար այսպիսի մեդալներ չեն շնորհում, ոչ թե այն պատճառով, որ չեն ցանկանում մեր քաղաքացիներին մեծարել, ոչ թե չեն ցանկանում ազատությունն ու վերմարդկային արժեքները իմաստավորել ու տարածել, այլ ուղղակի հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր քաղաքացի արժանի է այդ շքանշաններին, յուրաքանչուր մարդ արժանի է պարգևների, քանզի իրենց օրոք դեռ գոյատևման ու պայքարի հարց կարում են լուծել, եթե չեն անցել սահմանից այն կողմ։