Ընդերքօգտագործման ոլորտի լիցենզավորման մոդիֆիկացիա


14:08 , 22 ապրիլ, 2017

ՀՀ տնտեսության զարգացման մեջ արդյունաբերական ոլորտի դերը շատ մեծ է: Իրականացվող գործընթացներին զուգահեռ՝ պետք է առավելագույնս ուշադրություն դարձնել բնապահպանական խնդիրներին:

Հայաստանում ներկայումս չկա մոնիթորինգային այնպիսի օրակարգ, որի շնորհիվ հնարավոր կլիներ տեղեկանալ ընդերքօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների վրա իրական ազդեցությունների ու ռիսկերի ազդեցության մասին:

Գործադիր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ՝ համապատասխան գերատեսչության կողմից 3-ամսյա ժամկետում կմշակվի ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգեր:

Դրանից զատ՝ պետությունը պատրաստվում է վերանայել գործընկերային պայմանավորվածություն ունեցող բոլոր ընդերքօգտագործող ընկերությունների լիցենզիաները: Ստանդարտ պահանջներին չհամապատասխանելու դեպքում պետությունը հետ կվերցնի լիցենզիաները: Խոսքը մասնավորապես գնում է ներդրում չկատարող ընկերությունների մասին: