Տրակտոր արտադրողները՝ պետական հովանու ներքո


14:03 , 22 ապրիլ, 2017


Գյուղատնտեսությունը համարվում է ՀՀ տնտեսության գերակա ոլորտներից մեկը: Տնտեսական բարեփոխումների շրջանակներում այն պետության ուշադրության կենտրոնում է:

Առհասարակ, պետությունը որդեգրել է ներդրում կատարող ընկերությունների խրախուսման քաղաքականություն:

Առավել ողջունելի է, երբ ներդրումների թիրախում գյուղոլորտն է: Գործադիր մարմնի կողմից հավանության է արժանացել գյուղատնտեսական տրակտորներ և նրանց կցորդիչ սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու առաջարկը: