Fitch Ratings-ը՝ ՀՀ բանկերի մասին


10:47 , 22 ապրիլ, 2017

«Fitch Ratings» ռեյթինգային գործակալության ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգում աճի հեռանկարը շարունակում է մնալ չափավոր:

Ամերիկյան կորպորացիան իր հաշվետվության մեջ նշել է, որ նախորդ տարի Հայաստանում կրճատվել են չաշխատող վարկերը: Մասնագետների կարծիքով՝ բանկերի կապիտալի ավելացումը կնպաստի վերջիններիս ճկուն քաղաքականությանը և կօգնի դիմակայել ակտիվների որակի հետ կապված ճնշումներին: