Record. Իբրահիմովիչը ծնկի վնասվածքի պատճառով կավարտի կարիերան


10:15 , 22 ապրիլ, 2017

Record. Իբրահիմովիչը ծնկի վնասվածքի պատճառով կավարտի կարիերանArmsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է կարիերան ավարտելուն, վստահեցնում է պորտուգալական «Record» պարբերականը:

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Անդերլեխտի» հետ պատասխան խաղում (2:1) 35-ամյա հարձակվողը ծնկի վնասվածք էր ստացել:

Շվեդ ֆուտբոլիստի մոտ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է, ինչի պատճառով նա ստիպված կլինի 8-9 ամիս բաց թողնել:

Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը բոլոր մրցաշարերում 46 հանդիպման է մասնակցել, դարձել է 28 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: