03:21 , 22 ապրիլ, 2017Ձեռքերի դող երբեմն առաջանում է նույնիսկ առանց պատճառի: Ո՛չ վախի զգացում, ո՛չ անհանգստություն, սակայն ձեռքերը սկսում են դողալ:
Ձեռքերի դողը, բժշկական լեզվով՝ տրեմորը, առաջանում է երկու պատճառով՝ ֆիզիոլոգիական ու պաթոլոգիական:
Ֆիզիոլոգիական պատճառների ցանկում են այն դեպքերը, երբ որևէ իրադարձությունից առաջ կամ որևէ իրավիճակում դուք ունենում եք անհանգստություն, վախ:
Երբեմն դա կարող է լինել երկարատև սթրեսների արդյունքում կամ, օրինակ, ֆիզիկական ծանր աշխատանքից հետո: Սակայն եթե վերը նշված պատճառներից և ոչ մեկը ձեզ մոտ չկա, ապա դա արդեն պաթոլոգիական խնդիր է:
Ներկայացնում ենք այն հիվանդությունները կամ առողջական խնդիրները, որոնք առաջացնում են տրեմոր (ձեռքերի դող):
Եթե դուք ոչնչից չեք վախեցել, չեք անհանգստանում և երկարաժամկետ սթրեսներ չունեք, բայց ձեր ձեռքերը դողում են, ապա սա կարող է լինել մի քանի հիվանդությունների նախանշան կամ արդեն ուղղակի հետևանք:

Եթե բժշկի մոտ հետազոտություն անցնելուց հետո վերը նշված հիվանդությունները և ոչ մեկ ձեզ մոտ չեն հայտնաբերել, ապա ձեզ հարկավոր է ընդամենը հանգստացնել նյարդային համակարգը:
Այդ հարցում կարող են օգնել տարբեր տեսակի լոգանքները, հանգիստը, հոգեբանի մոտ այցելությունը: