Իշխանամետները Րաֆֆուն կմեղադրեն «շարժումը ծախելու ու առևտուր անելու» մեջ


10:51 , 23 մարտ, 2013

Երեկ, երբ Րաֆֆին Ազատության հրապարակի հաղթահավաքի ժամանակ իր պահանջները ներկայացրեց Սերժ Սարգսյանին, նույն վայրկյանին մտածեցի, որ պրիմիտիվ մտածողների ու իբր առաջարկի լրջությունը չհասկացող իշխանական քարոզչատեխնիկաների մի խումբ միանգամից գոռալու են՝ «առեւտուր է անում», «շարժումը ծախում ա», իրա «ուզածը պաշտոնն էր» ու նմանատիպ այլ անտրամաբանական պոռթկումներ...

Տրամաբանություն ունեցող մարդը կհասկանա, թե այդ առաջարկներն ինչ էին նշանակում... Ես դեռ կփորձեմ սպասել...

Միայն մի բան կասեմ՝ ահա այսպես կարող ենք դուրս գալ ճգնաժամից: