Ռոբերտ Քոչարյանի խոսակ. Հույս ունենք, որ Սամվել Բաբայանը որևէ հանցանք չի կատարել


15:34 , 21 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

«Գործի մանրամասներին բացարձակապես ծանոթ չենք: Բայց մենք մեծ հույս ունենք, որ Սամվել Բաբայանը որևէ հանցանք չի կատարել և քննությունը կհանգի հենց այդպիսի եզրակացության»: Yerevan.today-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հարցին:

Սողոմոնյանը խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին, մասնավորապես նշել է.

«Անցած 9 տարիների ընթացքում որևէ մեկ անգամ չեմ լսել Քոչարյանից թե՝ գիտե՞ս, մտադիր եմ վերադառնալ մեծ քաղաքականություն: Կամ՝ կուզենայի վերադառնալ, մտածում եմ այդ ուղղությամբ, ուզում եմ առաջադրվել և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ